ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Նոր դատավորներ են նշանակվել տարբեր մարզերում

Նոր դատավորներ են նշանակվել տարբեր մարզերում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով նոր դատավորներ են նշանակվել:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 26-ի ԲԴԽ-80-Ո-196 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Ազատ Դունամալյանին նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,-ասված է հրամանագրում:

Մեկ այլ հրամանագրով Նարեկ Բեգլարյանը նշանակվել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Իսկ Մանվել Շահվերդյանն էլ նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

  • Կիսվել: