ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի վարչապետին Անկախության օրվա առիթով

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի վարչապետին Անկախության օրվա առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Յուրի Ռատասին՝ Էստոնիայի անկախության օրվա առիթով: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում մասնավորապես նշված է.

«Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ և Էստոնիայի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։

Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկրների միջև կառուցողական երկխոսության և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված հարաբերությունների պահպանումն ու ընդլայնումը։

Համոզված եմ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, մշակութային փոխանակումների ոլորտում մեր փոխգործակցությունն ամուր հիմք է թե՛ երկկողմ, թե՛ ԵՄ շրջանակներում կապերի հետագա զարգացման համար։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Էստոնիայի բարե­կամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն»։

  • Կիսվել: