երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել

Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել

Այսօր՝ ապրիլի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ Շուշանիկ Բ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան քաղաքի Կամո փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է աջ գոտում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով «Toyota»-ն գլխիվայր շրջվել է: 
   
Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ պարզվում է կայանված «Mercedes»-ի վարորդի ինքնությունը: 

«Toyota»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

  • Կիսվել: