2 օր է մեքենաներ են ընկնում «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատանքների համար փորված փոսը
Մայրաքաղաքում «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատանքների համար Շիրակի փողոցում փորված փոսերի մեջ ավտոմեքենաներ են ընկնում:
2 օրում արդեն այդ փոսերն են ընկել 3 մեքենա՝ «Hyundai Elantra», «BMW» և «Opel»:
Բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն վարորդներին պատճառվել է նյութական վնաս:
Ինչպես հայտնում է Shamshyan.cm-ը, նշված աշխատանքներն իրականացվում են «Դավ-Վահ» ՍՊԸ-ի կողմից: