երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ

Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ: Այս մասին տեղեկացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: 

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպել է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ 

Հիշեցնենք՝ մարտի 12-ին հրավիրած ասուլիսում Փաշինյանը տեղեկացրել էր, որ հնարավոր է՝ սահմանազատումը սկսվի Տավուշից: Փաշինյանը նշել էր, որ առաջիկայում նախատեսում է այցելել սահմանամերձ գյուղեր՝ բնակիչներին բացատրելու՝ ինչ է մտածում և ինչու:

Ըստ նրա՝ Ադրբեջանի հետ սահմանի այն հատվածում, որտեղ մեր կոմունիկացիաները դե յուրե ՀՀ սահմաններից դուրս են, այդ հատվածները պետք է վերակառուցվեն, որ ՀՀ բոլոր կոմունիկացիաները անցնեն ՀՀ դե յուրե տարածքով:

  • Կիսվել: