հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կիրանցիները կողմ են սահմանազատմանն ու սահմանագծմանը, եթե դա չլինի միակողմանի հանձնում. Նազարյան

Կիրանցիները կողմ են սահմանազատմանն ու սահմանագծմանը, եթե դա չլինի միակողմանի հանձնում. Նազարյան

Կիրանցիներն ասում են՝ մենք կողմ ենք սահմանազատմանն ու սահմանագծմանը, բայց եթե դա լինի սահմանազատում եւ սահմանագծում, այլ ոչ թե միակողմանի հանձնում: Այս մասին այսօր կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Շատ հստակ պահանջը ներկայացնում են, շատ հստակ հիշեցնում են կառավարությանը, թե որտեղով է անցել սահմանը, իրենք շատ լավ հիշում են: Այսօր տարօրինակ փորձ է կատարվում, ինչ-որ անհեթեթ սահմանագիծ, որը կիրանցիները չեն էլ ուզում մտածել, որ դրանով կարող է սահմանը անցնել՛՛:

Պատգամավորը նշեց, որ այսօրվա գծվող սահմանը չի համապատասխանում նույնիսկ Խորհրդային միության սահմաններին, որին հղում են անում իշխանությունները:

՛՛Գյուղացիները ողջախոհ են, միակ պահանջն է, որ կամայական սահմանագծում չարվի, շատ հստակ է իրենց պահանջը: Գյուղացիները երկու տարբերակ են ներկայացնում, երկուսն էլ շատ խելամիտ են, տեսնենք՝ ինչ կստացվի՛՛,-ասաց Նազարյանը:

  • Կիսվել: