Լևոն Քոչարյանը կարևորել է Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման հարցում
Մոսկվան կարեւոր է Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման համար։ Այս մասին Ժնեւում ասել է ՀՀ խորհրդարանի պատգամավոր Լեւոն Քոչարյանը Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյի հետ հանդիպման ժամանակ։
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են շարունակել երկու երկրների շփումները խորհրդարանական համագործակցության գծով։ Այս մասին տեղեկացրել է Մերձավոր արտասահմանի Sputnik Տելեգրամ ալիքը։