կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կիպրոսի ԱԳ նախարարը հայտնել է, որ իր երկիրը  եղել է և կմնա Հայաստանի հավատարիմ բարեկամը, վստահելի գործընկերը և ուժեղ աջակցություն արտահայտողը

Կիպրոսի ԱԳ նախարարը հայտնել է, որ իր երկիրը եղել է և կմնա Հայաստանի հավատարիմ բարեկամը, վստահելի գործընկերը և ուժեղ աջակցություն արտահայտողը

Կիպրոսի արտգործնախարար Կոնստանտինոս Կոմբոսը շնորհակալություն է հայտնել արտգործնախարար Արարատ Միրզոյանին Երևանում ջերմ ընդունելության և հյուրընկալության համար:

«Կիպրոսը եղել է և կմնա Հայաստանի հավատարիմ բարեկամը, վստահելի գործընկերը և ուժեղ աջակցություն արտահայտողը: Այս համատեքստում ուրախ էի տեղեկացնել, որ առաջիկա ամիսներին Կիպրոսը դեսպանություն կբացի Երևանում, ինչն էլ ավելի կամրապնդի մեր երկկողմ համագործակցությունը բոլոր ոլորտներում:

Ես նաև հայտարարել եմ Կիպրոսի անունից Լեռնային Ղարաբաղից փախստականների վերականգնման շրջանակում 10 ջերմոցի կառուցման ֆինանսավորման մասին՝ համագործակցելով «Իմ քայլը հիմնադրամ» հասարակական կազմակերպության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Կոմբոսը:

  • Կիսվել: