չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Կարծում եմ՝ բոլոր պարագաներում Շահրամանյանը կգտնի այն լուծումը, որը իրեն չի խայտառակի. Սարգսյան

Կարծում եմ՝ բոլոր պարագաներում Շահրամանյանը կգտնի այն լուծումը, որը իրեն չի խայտառակի. Սարգսյան

Կարծում եմ՝ բոլոր պարագաներում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կգտնի այն լուծումը, որը իրեն չի խայտառակի։ Այս մասին այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա ասաց, որ ինքը հանդիպումներ ունեցել է Շահրամանյանի հետ։

Անդրադառնալով Արցախի լուծարման փաստաթղթի չեղարկման մասին նրա խորհրդականի հայտարարությանը՝ Սերժ Սարգսյանն ասաց.

«Նրա խորհրդականը հղում է արել բոլորովին այլ փաստաթղթի վրա, որը որևէ կապ չուներ նախորդ հրամանագրի հետ։ Կարծում եմ՝ բոլոր պարագաներում Շահրամանյանը կգտնի այն լուծումը, որը օգուտ կլինի մեր ժողովրդին, իրեն չի խայտառակի բոլոր ժամանակներում, և կբացառի այն հանգամանքը, որ մեկ մարդը, նույնիսկ եթե նա Հանրապետության նախագահ է, կարող է լուծարել այդ Հանրապետությունը, չի կարող այդպիսի բան լիներ, այդպիսի նախադեպեր չեն եղել, և չեն կարող լինել»։

  • Կիսվել: