ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Հրապարակ». Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելն անհնարին է առնվազն մինչեւ եկող տարվա ապրիլ

«Հրապարակ». Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելն անհնարին է առնվազն մինչեւ եկող տարվա ապրիլ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելն անհնարին է առնվազն մինչեւ եկող տարվա ապրիլ։ «Հանրային ծառայությունների մասին» օրենքով՝ «ՀԽ նախագահի գործունեության վաղաժամկետ դադարեցման հարց կարող է քննարկվել նրա նշանակումից ոչ շուտ, քան 1 տարի հետո, եւ կառավարության գործունեության ընթացքում ոչ ավելի, քան 1 անգամ»:

Ընդ որում, եթե վաղաժամկետ դադարեցվում է միայն ՀԽ նախագահի գործունեությունը, ապա նա շարունակում է իր գործունեությունը որպես ՀԽ անդամ: Իսկ Վազգեն Մանուկյանը Նիկոլ Փաշինյանի կողմից 2019-ի գարնանն է վերանշանակվել այս պաշտոնում։

  • Կիսվել: