ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀՔԾ-ն վարույթ է ընդունել Հրայր Թովմասյանին առնչվող քրեական գործը

ՀՔԾ-ն վարույթ է ընդունել Հրայր Թովմասյանին առնչվող քրեական գործը

Հատուկ քննչական ծառայությունը վարույթ է ընդունել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ առնչվող քրեական գործը։

ՀՔԾ-ն վարույթն ընդունել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի՝ որպես արդարադատության նախարար պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական լիազորությունները առերեւույթ չարաշահելու վերաբերյալ:

  • Կիսվել: