երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանում Լիտվայի դեսպան Անդրիուս Պուլոկասը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում Լիտվայի դեսպանությունը։

«Մենք շարունակում ենք հավատարիմ լինել նման վայրագությունների կրկնությունը թույլ չտալուն»,- ասված է դեսպանության X-ի էջում արված գրառման մեջ։

  • Կիսվել: