երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն. Ալիևի ներկայացուցիչ

Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն. Ալիևի ներկայացուցիչ

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու իրական և եզակի հնարավորություն է ստեղծվել, BBC-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Ամիրբեկովն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Հայաստանն այսօր ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը։

Նա ասել է, որ սահմանազատման վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել անմիջական շփման արդյունքում և առանց որևէ երրորդ կողմի մասնակցության. «Սա ցուցանիշ է, որ մենք կարող ենք ինքներս լուծել խնդիրները»։

Էլչին Ամիրբեկովը, սակայն, նշել է, որ դեռևս կան չլուծված խնդիրներ:

«Պետք է փոփոխություններ կատարվեն ազգային օրենսդրության, Հայաստանի Սահմանադրության մեջ, քանի որ գործող տարբերակում նշվում է, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Սա Հայաստանի տարածքային պահանջն է Ադրբեջանի դեմ»,- նշել է ադրբեջանցի պաշտոնյան` հավալելով` «Հայաստանը պետք է սա վերացնի»:

  • Կիսվել: