կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանը չի կարող գտնել ավելի հայամետ մեկին, քան Ռուսաստանն է. Կարասին

Երևանը չի կարող գտնել ավելի հայամետ մեկին, քան Ռուսաստանն է. Կարասին

Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը նշել է, որ Արևմուտքը փորձում է Հայաստանը ՛՛պոկել՛՛ Ռուսաստանից՝ Մոսկվայի դեմ հանելով տեղական էլիտաներին։ Սենատորն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ իրականում, բացի Ռուսաստանից, աշխարհում չկան երկրներ, որոնք պատրաստ են հաշվի առնել հայկական շահերը։

՛՛Երևանը չի կարող գտնել ավելի հայամետ մեկին, քան Ռուսաստանն է։ Դրա պատճառները շատ են՝ պատմությունից և արյունակցական կապերից սկսած մինչև տարածաշրջանային անվտանգության առաջնահերթություններ: Եկել է լրջորեն մտածելու ժամանակը՛՛,-նշել է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: