հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Չորս-հինգ վարկած է քննարկվում. Հայկ Գրիգորյանը՝ Հայկ Հարությունյանի մահվան մասին

Չորս-հինգ վարկած է քննարկվում. Հայկ Գրիգորյանը՝ Հայկ Հարությունյանի մահվան մասին

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն անդրադարձել է ՀՀ Ներքին գործերի նախկին նախարար Հայկ Հարությունյանի մահվան դեպքին:

«Յուրաքանչյուր մահվան դեպքով քննարկվում է 4-5 վարկած՝ սպանություն, ինքնասպանություն, սպանություն, որը քողարկված է ինքնասպանության տակ, զենքի հետ վարվելու անփութության հետևանքով մահ և այլն»,-ասել է Գրիգորյանը:

Նա ընդգծել է, որ քննությունն ընթանում է, և որևէ վարկած հաստատվում կամ հերքվում է միայն քննության վերջում:

  • Կիսվել: