Հանրապետության Հրապարակում կայացավ Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցության հանրահավաքը՝ նրանք կոչ էին անում վռնդել ներկայիս իշխանությանը
Այսօր Հանրապետության Հրապարակում կայացավ Միհրան Պողոսյանի գլխավորած Հայոց Համազգային միասնություն կուսակցության հանրահավաքը։
Կուսակցության անդամները հանդես եկան ելույթներով՝ պախարակելով ներկայիս կառավարության վարած քաղաքականությունը՝ կոչ անելով ժողովրդին համախմբվել և վռնդել նրանց։
«Հայաստանի ապագան որոշվում է միայն ու միայն Հանրապետության Հրապարակում՝ ոչ Տավուշում, ոչ այլուր։ Եվ սա պետք է գիտակցեն բոլորը և, ժամ առաջ հավաքվելով Հանրապետության Հրապարակում, վռնդեն այս ազգադավ իշխանությանը», - նշեց հավաքի մասնակիցներից մեկը իր ելույթում։
Հանրահավաքին մասնակցում էր նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նշենք, որ հանրահավաքի մասնակիցներից որոշներին ոստիկանությունն անհայտ պատճառով բերման ենթարկեց, որից հետո ներկաների և ոստիկանության աշխատակիցների միջև լեզվակռիվ սկսվեց: