ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արմեն Սարգսյանն ու Գեորգի Գախարիան մտքեր են փոխանակել հայ-վրացական հարաբերությունների օրակարգի շուրջ

Արմեն Սարգսյանն ու Գեորգի Գախարիան մտքեր են փոխանակել հայ-վրացական հարաբերությունների օրակարգի շուրջ

Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնույան հետ կապերի վարչությունից: 

Գեորգի Գախարիան նախագահ Սարգսյանին է փոխանցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ջերմ բարեմաղթանքները:

Հայաստանի նախագահը և Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել հայ-վրացական հարաբերությունների օրակարգի շուրջ: Նրանք նշել են, որ երկու երկրներն ունեն համագործակցության շատ լայն սպեկտր և հսկայական ներուժ: Ընդգծելով, որ փոխշահավետ համագործակցության արդյունքները ծառայելու են երկու երկրների քաղաքացիների բարեկեցությանը՝ զրուցակիցները կարևորել են գործնական քայլերի և համատեղ ծրագրերի իրականացումը:

Կողմերը նշել են, որ համագործակցության մեծ ներուժ են տեսնում բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության և մատակարարման, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: