երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գերմանահայկական ֆորումի նախագահը Գերմանիայի ԱԳՆ-ին նամակ է հղել՝ Ադրբեջանի կառավարության վրա ճնշումն ուժեղացնելու հորդորով

Գերմանահայկական ֆորումի նախագահը Գերմանիայի ԱԳՆ-ին նամակ է հղել՝ Ադրբեջանի կառավարության վրա ճնշումն ուժեղացնելու հորդորով

Գերմանահայկական ֆորումի նախագահը կոչ է արել Գերմանիայի կառավարությանը ուժեղացնել դիվանագիտական ճնշումը Ադրբեջանի կառավարության վրա:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարին ուղղված իր նամակում նա նկարագրում է ահագնացող հումանիտար իրավիճակը և Արցախի ամբողջական շրջափակումը․

«Մենք ստանում ենք հաղորդագրություններ և լուսանկարներ՝ թերսնված հղի կանանց և երեխաների, հացաբուլկեղենի առջև հերթերի և դատարկ դարակների մասին: 120 հազար հայեր բախվել են հումանիտար աղետին և միջազգային օգնության կարիքն ունեն»,- նշել է նա։

  • Կիսվել: