Սոբհանին խորհուրդ է տվել Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին հարցն ուղղել ՌԴ դեսպանին
Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը և խորհուրդ տվել այդ թեմայով հարցերն ուղղել Հայաստանում Ռուսաստանի դեսպանին։
Պատասխանելով հարցին, թե Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին ազդանշանները հաշվի առնելով՝ Իրանի համար ռիսկեր չկա՞ն արդյոք՝ Սոբհանին նշել է, որ եթե Իրանի տարածքային ամբողջականության և անվտանգության դեմ որևէ քայլ ձեռնարկվի, Թեհրանը նման վիճակի հետ չի հաշտվի և համապատասխան վերաբերմունք կցուցաբերի: