կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՀ-ի տնտեսական աճի բարձր տեմպերը կապված են ՌԴ-ի հետ առևտրատնտեսական կապերի և ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետ․ Ուշակով

ՀՀ-ի տնտեսական աճի բարձր տեմպերը կապված են ՌԴ-ի հետ առևտրատնտեսական կապերի և ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետ․ Ուշակով

Հայաստանի տնտեսական աճի բարձր տեմպերը մեծապես կապված են Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերի և ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. «Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական ինտեգրումից հիմնական շահառուներից մեկն է։ Մեծ եկամուտներ են բերում նաև Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները։

Մեծ մասամբ դրա շնորհիվ Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ հայտնվում է համաշխարհային առաջատարների թվում տնտեսական աճի տեմպերով»:

  • Կիսվել: