Ռուսաստանի ապագա վարչապետի թեկնածությունը կհաստատվի մայիսի 10-ին
Ռուսաստանի ապագա վարչապետի թեկնածությունը կհաստատվի մայիսի 10-ին՝ Պետդումայի լիագումար նիստում, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Հարկ է նշել, որ, ըստ Ռուսաստանում հաստատված կարգի, կառավարությունը հրաժարական է տալիս նորընտիր նախագահի երդմնակալության օրը, որին հաջորդում է նախարարների նոր կաբինետի ձևավորման գործընթացը։
ՌԴ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը կկայանա մայիսի 7-ին: