կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Միրզոյանի հայտարարությունները՝ Ալմա-Աթայի հռչակագրի մասին

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Միրզոյանի հայտարարությունները՝ Ալմա-Աթայի հռչակագրի մասին

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այսօրվա հայտարարությունները՝ մասնավորապես Ալմա-Աթայի հռչակագրի մասին հիշատակումների վերաբերյալ:

«Բոլորին են հայտնի այն պայմանները, որ առաջ է քաշել հայկական կողմը Ալմա-Աթայի հռչակագրին միանալու ժամանակ և որին նրանք մշտապես հղում են կատարում։ Հայտնի է այն օրենսդրական ակտերի մասին, որոնք դեմ են «ԼՂ-ի՝ Ադրբեջանի մաս ճանաչմանը»»,-նշել է նա:

Ըստ Հաջիզադեի՝ հայկական կողմը «երեք տարի շարունակ ընդդիմանում էր հաղորդակցության ուղիների բացմանը, համաձայնության գալու նպատակով հարցի գործնական լուծման որևէ տաբերակ չէր առաջարկում, այլ ընդամենը հանդես էր գալիս մի շարք «պոպուլիստական հայտարարություններով»:

Նրա խոսքով՝ դա տարածաշրջանում համագործակցությանը չնսպաստող գործոններից մեկն է:

Հիշեցնենք, որ Այսօր Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսին Միրզոյանը, վերահաստատելով հավատարմությունը խաղաղության օրակարգին, շեշտել էր, որ ամենաառանցքայինն ու կարևորը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է, և հետագա սահամանազատման գործընթացը՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի և դրանով սահմանվող սկզբունքների վրա։

  • Կիսվել: