երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ադրբեջանի ԱԳ նախարարն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին

Ադրբեջանի ԱԳ նախարարն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության օրակարգից բխող հարցեր, ինչպես նաև հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակը։

Կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Բայրամովը, մասնավորապես, նշել է. ՛՛Կա պատմական հնարավորություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման համար, և Ադրբեջանը ջանքեր է գործադրում առավելագույնս օգտագործելու այդ ուղղությամբ ի հայտ եկած հնարավորությունները:

 

  • Կիսվել: