Սնուփ Դոգը երևանյան համերգից զատ, այլ նախաձեռնությամբ հանդես կգա. հասույթը կուղղվի ԼՂ
Ինչպես հայտնի է, աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգը սեպտեմբերի 23-ին հատուկ շոուով հանդես կգա Երևանում՝ «Հրազդան» մարզադաշտում։ Այս համերգից անմիջապես հետո կազմակերպիչները հրավիրում են «Jellyfish՝ afterparty»-ի,որտեղ կնվագի հենց Սնուփ Դոգը:
«Jellyfish՝ afterparty»-ի ընթացքում գոյացած շահույթը կուղղվի Լեռնային Ղարաբաղ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ համաշխարհային աստղի մեգահամերգի բացումն անելու է ղարաբաղցի ռեփեր Լյոկան, որն իր խոսքը լսելի կդարձնի բեմից։