երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԱԺ նախագահը կարծում է, որ աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը պետք է լինի բաց բոլորի համար

ԱԺ նախագահը կարծում է, որ աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը պետք է լինի բաց բոլորի համար

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը պետք է լինի բաց բոլորի համար։  Սիմոնյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Անձամբ կարծում եմ, որ եթե կառավարությունը գումար է հատկացնում նման համերգի համար, այդ համերգը պետք է լինի բաց բոլորի համար։ Ես չգիտեմ, թե կազմակերպիչներն իմ այս կարծիքին ինչպես կվերաբերվեն, բայց, կարծում եմ, որ գալիք համերգը, եթե տեղի ունենա, այն պետք է լինի բաց բոլորի համար»,-ասաց Սիմոնյանը։

Նշենք, որ համերգի կազմակերպիչ Doping Space-ը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Սնուփ Դոգի (Snoop Dogg)՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը հետաձգվել է։ Ընկերությունը նշել է, որ Հայաստանի կառավարությունն իրենց է փոխանցել համերգը հետաձգելու որոշումը։

Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։  

  • Կիսվել: