կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սնուփ Դոգի համերգը Հայաստանում խոստանում է աննախադեպ երաժշտական տոն պարգևել

Սնուփ Դոգի համերգը Հայաստանում խոստանում է աննախադեպ երաժշտական տոն պարգևել

Սեպտեմբերի 23-ին Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա համաշխարհային աստղի՝ հայտնի հիփ-հոփ արտիստ Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգը։

Ինչպես հենց ինքը՝ երգիչն է խոստացել, Երևանի «Հրազդան» մարզադաշտում կազմակերպվելիք աննախադեպ ու բացառիկ համերգը լի է լինելու անակնկալներով: Օրերս այդ անակնկալներից մեկն արդեն իսկ հայտարարվեց. որպես համերգի հատուկ հյուր հանդես է գալու Xzibit-ը:

Xzibit-ը` Էլվին Նաթանիել Ջոիները, հայտնի ամերիկացի ռեփեր, դերասան և հեռուստահաղորդավար է, որը հայտնի է հիփ-հոփ երաժշտության ասպարեզում իր ունեցած մեծ ներդրումով, ինչպես նաև Pimp My Ride ժամանցայի ծրագրով:

Xzibit հայտնի է իր յուրահատուկ արևմտյան ափի ռեփ ոճով և հզոր լիրիկական մատուցմամբ: Նրա ներդրումը ժանրում շարունակում է ոգեշնչել սկսնակ արվեստագետների:

  • Կիսվել: