չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ տեղի է ունենում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ բողոքի ակցիա

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ տեղի է ունենում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ բողոքի ակցիա

Վրաստանի խորհրդարանի հետնամուտքում բողոքի ակցիա է տեղի ունենում։ Հավաքված հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչները բողոքում են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ: «Վրացական երազանք» խմբակցության ներկայացրած նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ կքննարկի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը։

Օրինագծին դեմ արտահայտվողները ծրագրել են հանրահավաք անցկացնել նաև երեկոյան: Դեպքի վայրում մոբիլիզացված են ոստիկանները։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ-ի, Եվրամիության և ԵՄ անդամ երկրների դեսպաններին հրավիրել է հանրային քննարկում անցկացնել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վերաբերյալ, որը կքննարկվի խորհրդարանում` հաջորդ շաբաթ։

Նրա խոսքով՝ վերջին օրերին Վրաստանի իշխանությունները մի քանի դեսպանից լսել են օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վերաբերյալ քննադատական ​​հայտարարություններ։

Կոբախիձեի համոզմամբ՝ «Վրաստանի իշխանությունների և դեսպանների միջև առարկայական բանավեճի ուղիղ հեռարձակման պայմաններում «վրացական հասարակության մոտ կձևավորվի շատ ավելի հստակ պատկերացում օրինագծի էության և պետական ինքնիշխանության պաշտպանության նպատակով օրենքի ընդունման անհրաժեշտության մասին»:

  • Կիսվել: