երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ճապոնիան դատապարտել է Ռուսաստանին՝ նոր տարածքների միացման վերաբերյալ հանրաքվեի անցկացման համար

Ճապոնիան դատապարտել է Ռուսաստանին՝ նոր տարածքների միացման վերաբերյալ հանրաքվեի անցկացման համար

Այսօր Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, տեղեկացնում է AP-ն։:

Հեռախոսազրույցի ընթացքում Կիսիդան դատապարտել է Ռուսաստանին՝ նոր տարածքների միացման վերաբերյալ հանրաքվեի անցկացման համար՝ համարելով այն ՛՛անօրինական և երկրի ինքնիշխանությունը ոտնահարող՛՛ իրադարձություն:

՛՛Ես նրան ասացի, որ այն գործընթացը, որ Ռուսաստանը հանրաքվե է կոչել, եւ Ուկրաինայի մասերի բռնակցումը երբեք չպետք է ընդունվի, եւ որ ես խստորեն դատապարտում եմ դրանք՛՛, - ասել է Կիսիդան:

Նա նաեւ վստահեցրել է Զելենսկիին, որ Ճապոնիան մտադիր է աշխատել G7-ի մյուս երկրների եւ ավելի լայն միջազգային հանրության հետ՝ Ուկրաինային հետագա աջակցություն ցուցաբերելու եւ Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու համար։

 

  • Կիսվել: