երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին

Տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին

Տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այսօր Թեհրանում ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է «Mehrnews»–ը։
 
Նրա խոսքով՝ Իսլամական հեղափոխության շնորհիվ Իրանի զինված ուժերն այժմ ինքնաբավ են բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքերի և սեփական արտադրության հրթիռների առումով:
Ռայիսին նշել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հզոր աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին:
 
Նա նաև բարձր է գնահատել երկրի զինված ուժերի համախմբվածությունը, որոնք դժվարին պահերին եղել են ժողովրդի կողքին, ինչպես նաև ապահովել տարածաշրջանի անվտանգությունն ու խաղաղությունը:
 
 

  • Կիսվել: