շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Սանկտ Պետերբուրգում ավարտվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը

Սանկտ Պետերբուրգում ավարտվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը

Սանկտ Պետերբուրգում ավարտվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը։ Վեհաժողովի էկոնոմիկայի և ֆինանսների հարցերով հանձնաժողովը ղեկավարել է ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։ Նրա փոխանցմամբ ընդունվել են մի շարք օրենքներ, որոշվել՝ հետագա անելիքները։ 

Մասնավորապես Կարապետյանը գրել է․ «Սանկտ Պետերբուրգում ավարտվեց ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը, որտեղ ղեկավարում եմ Էկոնոմիկայի և ֆինանսների հարցերով հանձնաժողովը։
Քաղաքաշինության և ինժենիրինգի ոլորտներում երեք մոդելային օրենքներ ընդունեցիք, որոշեցինք առաջիկա երեք տարիների անելիքը, որի մեջ հիմնականում գերակա է թվային տեխնոլոգիաների ազդեցության կարգավորման թեման։
Հայաստանի առաջարկով օրակարգ մտան նաև Պետական գնումների, ինչպես նաև պետական֊ մասնավոր համագործակցության կարգավորման մասին մոդելային օրենքների մշակման հարցերը։»

  • Կիսվել: