կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
 Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ

Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ

Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մենք սպասում ենք»,- պատասխանել է Օվերչուկը հարցին, թե Փաշինյանը մասնակցելո՞ւ է գագաթնաժողովին։

Նշենք, որ մայիսի 8-ին Մոսկվայում տեղի կունենա Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հոբելյանական գագաթնաժողովը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: