կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

 Ռուսաստանի Բելգորոդի մարզում, ինչպես նաև Ղրիմում դեղին տեղումներ են եղել, իսկ երկինքը դեղին գույն է ստացել աֆրիկյան ավազամրրիկի հետևանքով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ռուսաստան են հասել աֆրիկյան փոշին և ավազը: Բելգորոդում «դեղին տեղումներ են»: Երկինքը դարձել է դեղին, իսկ անձրևից հետո ավտոմեքենաների և առարկաների վրա դեղին շերտ է նստել», - հայտնել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը։

Օդերևութաբանը նախազգուշացրել է, որ աֆրիկյան փոշին կարող է տարածվել մինչև երկրի հյուսիս-արևմուտք:

Սահարայից եկած ավազամրրիկը ծածկել է նաև Բալկանները։ Հույն օդերևութաբանները այն անվանել են «Կարմիր Միներվա»։

Ըստ The Guardian պարբերականի՝ ապրիլի 23-ին Սահարայից եկած ավազամրրիկի պատճառով դեղնանարնջագույն փոշին պատել է Աթենքը և Հունաստանի այլ քաղաքներ։ Տեսանելիությունը վատացել է, իշխանությունները բնակիչներին հայտնել են շնչելու հետ կապված հնարավոր խնդիրների մասին։

  • Կիսվել: