երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պաշտոնական Անկարան հերթական անգամ խեղաթյուրել է պատմական փաստերը և ժխտել Ցեղասպանության իրողությունը

Պաշտոնական Անկարան հերթական անգամ խեղաթյուրել է պատմական փաստերը և ժխտել Ցեղասպանության իրողությունը

Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել աջակցել Հայաստանի հետ համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու և Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու առաջարկին։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Մենք մերժում ենք 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ սուբյեկտիվ հայտարարությունները, որոնք արվում են որոշ արմատական ​​շրջանակների շահերից ելնելով: Նման հայտարարությունները, որոնք խեղաթյուրում են պատմական փաստերը, հակասում են նաև միջազգային իրավունքին: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ նշել է, որ 1915թ. իրադարձությունները քննարկման թեմա են։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին պաշտպանել  համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու մեր առաջարկը և Հայաստանի հետ սկսված կարգավորման գործընթացը»,- ասվում է հայտարարության մեջ։

  • Կիսվել: