շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կինը մոտ 2 կգ կոկաին է թաքցրել 3-ամյա երեխայի ուսապարկում

Կինը մոտ 2 կգ կոկաին է թաքցրել 3-ամյա երեխայի ուսապարկում

Քննիչները 3-ամյա երեխայի ուսապարկում 450 հազար դոլար արժողությամբ մոտ երկու կիլոգրամ կոկաին են հայտնաբերել: Դրա մասին հայտնել են ԱՄՆ Տեխաս նահանգի Մոբայլ շրջանի շերիֆի գրասենյակից:

Ըստ People-ի՝ Մոբայլ շրջանի բնակչուհի Տիերա Տոկորա Հիլլին առանձնատունը երկար ժամանակ մշտադիտարկվել է:

Այնուհետև տունը խուզարկելիս իրավապահները նրա չորս երեխաներից ամենափոքրի՝ 3-ամյա տղայի Nike ուսապարկում՝ շուրջ 450 հազար դոլար արժողությամբ մոտ երկու կիլոգրամ կոկաին են հայտնաբերել:

Հատնաբերվել է ևս մեկ ուսապարկ՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ լցված ընդհանուր քաշով մեկ կիլոգրամ թմրանյութով և երկու  ատրճանակ:

Հիլլի ավտոմեքենայում էլ հայտնաբերել են 1,5 կիլոգրամ կոկաին, փոքր քանակությամբ մարիխուանա և հրազենային զենք:

  • Կիսվել: