կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Հայաստանի միակ ճանապարհն Ադրբեջանի պայմաններն ընդունելն է»․ Ալիև

«Հայաստանի միակ ճանապարհն Ադրբեջանի պայմաններն ընդունելն է»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին ուղղված հերթական սպառնալիքն է հնչեցրել փետրվարի 26-ին օկուպացրած Արցախի Ասկերանի շրջանի Իվանյանում իր բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

««Հայաստանն ու իր հովանավորները» մտածում են, թե «իրենց ոչ ոք չի պատժելու»։ Նրանք սխալվում էին, սխակվում են նաև հիմա։ Հայաստանը «փորձում է նոր տեր գտնել, նետում է իրեն սրա-նրա գիրկը»։ Նա պետք է իմանա, որ «մի ճանապարհ գոյություն ունի՝ ընդունել Ադրբեջանի բոլոր պայմաններն ու հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներից»», - ասել է նա։

  • Կիսվել: