չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Փաշազադեն հայտարարել է, թե իբր Հայ Առաքելական Եկեղեցին՝ Կաթողիկոսի գլխավորությամբ «ռևանշիզմ է քարոզում»

Փաշազադեն հայտարարել է, թե իբր Հայ Առաքելական Եկեղեցին՝ Կաթողիկոսի գլխավորությամբ «ռևանշիզմ է քարոզում»

Այս տարեվերջին Բաքվում տեղի կունենա կրոնական առաջնորդների հանդիպում, այսօր ասել է Կովկասի մահմեդականների գրասենյակի ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն՝ նշելով՝ Գարեգին երկրորդ կաթողիկոսը կհրավիրվի ժողովին, եթե «փոխի իր դիրքորոշումը և ճանաչի, որ Ղարաբաղը Ադրբեջան է»։

Փաշազադեն հայտարարել է, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում՝ չցանկանալով ճանաչել Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք»։

«Ժամանակին ես Կաթողիկոսին հրավիրեցի Ադրբեջան, նա եկավ, մասնակցեց կրոնական համաժողովի։ Այսօր հայկական եկեղեցին, կաթողիկոսի գլխավորությամբ, «ռևանշիզմ է քարոզում ողջ աշխարհում»։ Նրանք չեն կարողանում հաշտվել այն փաստի հետ, որ Ադրբեջանը «ազատագրել է իր հողերը»։ Նրանք դեռ համաձայն չեն, որ «Ղարաբաղը ադրբեջանական հող է»։ Մենք նրան հորդորել ենք «ընդունել փաստը»։ Կյանքը շարունակվում է, մի օր նա դա կհասկանա»,- ասել է Փաշազադեն՝ հայկական եկեղեցուն մեղադրելով նաև «օտար հովանավորների հրահանգով գործելու» համար։

 

  • Կիսվել: