կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև՝ ՌԴ-ում նախագահական ընտրությունները «ոչ ժողովրդավարական» հայտարարելով

Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև՝ ՌԴ-ում նախագահական ընտրությունները «ոչ ժողովրդավարական» հայտարարելով

Եվրախորհրդարանը Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում հակառուսական բանաձև է ընդունել, որում ասվում է, որ Ռուսաստանի Դաշնությունում կայացած նախագահական ընտրությունները ոչ ժողովրդավարական են եղել։ Հանդիպումը հեռարձակվել է Եվրախորհրդարանի կայքում։

Բանաձևին կողմ է քվեարկել 493 պատգամավոր, դեմ է եղել 11 պատգամավոր, ևս 18-ը ձեռնպահ է մնացել, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Բանաձևի տեքստը պարունակում է հայտարարություններ, որ ընտրություններում իրական այլընտրանքային թեկնածուներ չեն եղել: Բացի այդ, այն անօրինական է որակել ընտրությունների անցկացումը Ռուսաստանին միացված ուկրաինական շրջաններում։

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել ԵՄ երկրներին և միջազգային հանրությանը օրինական չճանաչել Ռուսաստանում նախագահական ընտրությունների արդյունքները։

Բանաձևի հեղինակները նաև խորհուրդ են տվել ԵՄ-ին Մոսկվայի հետ հարաբերությունները սահմանափակել տարածաշրջանային խաղաղության, հումանիտար խնդիրների և մարդու իրավունքների հետ կապված հարցերով։ Խորհրդարանականները կոչ են արել ԵՄ երկրներին «աջակցել անկախ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, անկախ լրատվամիջոցներին և մարդու իրավունքների պաշտպաններին և աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի դեմոկրատական ընդդիմությանը»:

  • Կիսվել: