կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եթե ԱՄՆ-ը օգնություն չտրամադրի Կիևին, պատմական սխալ կգործի. ԱՄՆ ԿՀՎ ղեկավար

Եթե ԱՄՆ-ը օգնություն չտրամադրի Կիևին, պատմական սխալ կգործի. ԱՄՆ ԿՀՎ ղեկավար

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը հայտարարել է՝ եթե ԱՄՆ-ը օգնություն չտրամադրի Կիևին, պատմական սխալ կգործի, իսկ Ուկրաինան հնարավոր է՝ տարածքային զգալի կորուստներ ունենա։

Սենատում լսումների ժամանակ նա համոզմունք է հայտնել, որ ամերիկյան աջակցությունը ուկրաինական ուժերին հնարավորություն կտա պահել դիրքերը մինչև 2024 թվականի վերջ և հաջորդ տարվա սկիզբ, ինչը հետագայում Կիևինհնարավորություն կտա ավելի ուժեղ դիրքերից բանակցել:

Բըրնսը հավելել է՝ եթե Ներկայացուցիչների պալատը հաստատի Կիևին աջակցությունը, ուկրաինական ուժերը հնարավորություն կունենան հարվածելու ոչ միայն Ղրիմին, այլև Ռուսաստանի սևծովյան նավատորմին:

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի խոսքով՝ այժմ վճռորոշ պահ է թե՛ եվրոպական անվտանգության, թե՛ աշխարհում ամերիկյան շահերի տեսանկյունից:

  • Կիսվել: