երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Էմանուլ Մակրոնը խոսել է Ղարաբաղյան հակամարտության մասին

Էմանուլ Մակրոնը խոսել է Ղարաբաղյան հակամարտության մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի (CCAF) տարեկան միջոցառման։  Իր ծավալուն ելույթում նա անդրադարձ է կատարել ԼՂ հակամարտությունը։

«Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը Եվրոպայում վստահության և անվտանգության ճարտարապետության առաջընթացի խոչընդոտ է»,-նշել է նա։

Մակրոնի խոսքով Հայաստանն հայտնվել է մեծ ճգնաժամի խաչմերուկում, որտեղ Ֆրանսիան նրա կողքին է։ Նա նաև հիշատակեց Ղարաբաղի ու Ֆրանսիայի քաղաքների միջև բարեկամության հռչակագրերը, նշելով, որ եթե ասի ոչ մի խնդիր չկա, ապա ստած կլինի, քանի որ այն հնարավոր չէ իրավաբանորեն։

«Այս հռչակագրերի խնդիրն այն է, որ այն նույն մակարդակի վրա է դնում Ֆրանսիայի տարածքային համայնքին ու տեղական ինքնակառավարման մարմնին, որը չի օգտվում միջազգային ճանաչումից»,-ասաց Մակրոնը, հիշեցնելով, որ Հայաստանն էլ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: