կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արմավիրում նորաբաց ՀԿԱԾ շենք, շարժական գրասենյակներ. մարզային բաժնում քաղաքացիների սպասարկումն առավել հարմարավետ կլինի

Արմավիրում նորաբաց ՀԿԱԾ շենք, շարժական գրասենյակներ. մարզային բաժնում քաղաքացիների սպասարկումն առավել հարմարավետ կլինի

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այցելել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժին։ Նախարարը շրջայց է կատարել վերանորոգված շենքում, ծանոթացել քաղաքացիների սպասարկման պայմաններին։

Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, Գրիգոր Մինասյանին են ներկայացվել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Պրոբացիայի ծառայության կողմից կենտրոնում մատուցվող ծառայությունները։ Տեսակցությունների նոր կահավորված սենյակում կազմակերպվում են շահառուների հանդիպումներն իրենց երեխաների հետ:

Նախարարին են ներկայացվել նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակները։ Դրանք տեխնիկապես հարմարեցված են տեղում քաղաքացիների սպասարկումն արագ և օպերատիվ կազմակերպելու համար։

Շրջայցի ավարտին արդարադատության նախարարը խորհրդակցություն է անցկացրել ծառայությունների ղեկավարների հետ։

  • Կիսվել: