կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սև ցուցակից»․ Hetq.am

Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սև ցուցակից»․ Hetq.am

Գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի բիզնես դասի ինքնաթիռը հանվել է ամերիկյան պատժամիջոցների ցանկից:

Հիշեցնենք, որ 2022 թ. նոյեմբերին ԱՄՆ ֆինանսների նախարարության (դեպարտամենտի) արտասահմանյան ակտիվների վերահսկման վարչությունն (OFAC) իր «սեւ ցուցակ» էր ներառել Մալթայի «Emperor Aviation» ընկերությանը, ինչպես նաեւ դրա կողմից շահագործվող, բիզնես դասի 8 հատ օդանավ, այդ թվում՝ Կարապետյանին պատկանող «Gulfstream G650» ինքնաթիռը, որը գրանցված է Մալթայի օդանավերի ռեգիստրում որպես 9H-SSK:

«Emperor Aviation»-ը 2013 թ. հիմնադրել է վրացի Իրակլի Լիտանիշվիլին: Մալթայական ավիաընկերությունն ու դրա կողմից շահագործվող եւ տարբեր անձանց պատկանող շքեղ օդանավերը հայտնվել էին ամերիկյան իշխանությունների թիրախում ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո: Ամերիկյան կողմի գնահատմամբ՝ «Emperor Aviation»-ը կապ է ունեցել ՌԴ նախագահ Վ. Պուտինի մերձավորներից դաղստանցի միլիարդատեր Սուլեյման Քերիմովի ընտանիքի հետ:

Դեռ 2022-ի սեպտեմբերին OFAC-ը «սեւ ցուցակ» էր գցել Ս. Քերիմովին՝ ՌԴ իշխանությունների հետ ունեցած սերտ կապերի հիմքով: 2018-ին եւս ռուսաստանցի միլիարդատերը հայտնվել էր այդ ցուցակում: 2022-ի նոյեմբերին «հերթը հասել էր» Քերիմովի ընտանիքի չափահաս անդամներին. կնոջը՝ Ֆիրուզային, դուստրերին՝ Գյուլնարային ու Ամինային, ինչպես նաեւ որդուն՝ Սաիդին: Վերջինիս դեմ պատժամիջոցներ են կիրառել նաեւ ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: