երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Եղիսաբեթ Երկրորդի մահից հետո արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը դարձել են միլիարդատեր

Եղիսաբեթ Երկրորդի մահից հետո արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը դարձել են միլիարդատեր

Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահվան օրն արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը միլիարդատերեր են դարձել, տեղեկացնում է DailyStar-ը։

Նշվում է, որ նրանք թագուհու մահից հետո ժառանգել են Քորնուոլի դուքսի եւ դքսուհու տիտղոսները, որից հետո Մեծ Բրիտանիայի նոր թագավոր Չարլզ Երրորդը որդուն հռչակել է Ուելսի արքայազն, իսկ կնոջը՝ Ուելսի արքայադուստր։ Այսպիսով՝ եթե նախկինում արքայազն Ուիլյամի կարողությունը գնահատվում էր 34 միլիոն ֆունտ, ապա նոր տիտղոսներ ստանալուց հետո այն կազմել է ավելի քան 1,1 միլիարդ ֆունտ։

  • Կիսվել: