ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
«Ձեր ասած «հայի սերմը» հիմա փլատակներից մարդկանց է փրկում». թուրք լրագրողը կշտամբել է Էրդողանին

«Ձեր ասած «հայի սերմը» հիմա փլատակներից մարդկանց է փրկում». թուրք լրագրողը կշտամբել է Էրդողանին

Թուրք լրագրող Քան Սերհաթ Հալիսն իր թվիթերյան էջում գրառում է արել՝ կապված երկրաշարժի հետ:

Նա, դիմելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, նշել է. ՛՛48 ժամում Հաթայ մտնել չես կարող, բայց գոռում ես՝ կես ժամում կարող ենք Դամասկոս մտնել, 1 ժամում՝ Աթենք։

Այն մարդկանց, որոնց անվանում եք «հայի սերմ», «հունական սերունդ», այս մարդիկ հիմա ջանք չեն խնայում փլատակների տակ գտնվող մարդկանց փրկելու համար -5 աստիճանում։ Գոնե որոշ հարգանք ցուցաբերեք»։

 

  • Կիսվել: