երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԱՄՆ-ը սկսել է Կիևին ռազմական նոր փաթեթի տրամադրումը

ԱՄՆ-ը սկսել է Կիևին ռազմական նոր փաթեթի տրամադրումը

Վաշինգտոնն արդեն սկսել է Կիևին ռազմական նոր փաթեթի տրամադրումը, որն ավելի վաղ Ներկայացուցիչների պալատում և Սենատում հաստատվելուց հետո ստորագրել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Պենտագոնի խոսնակը տեղեկացրել է, որ զինատեսակների մի մասը Ուկրաինա կհասնի մի քանի օրվա ընթացքում, «եթե ոչ ավելի շուտ»:

Պատրիկ Ռայդերը նաև նշել է, որ ԱՄՆ վարչակազմն ուսումնասիրում է Ուկրաինա լրացուցիչ խորհրդականներ ուղարկելու հարցը, սակայն, պաշտոնյայի խոսքով՝ ուղարկվելու դեպքում նրանք չեն մասնակցելու ռազմական գործողություններին, առաջնագծի մոտ նույնպես չեն տեղակայվելու:

«Խորհրդականներն աշխատելու են դեսպանատանը: Իսկ այն փոքրաթիվ անձնակազմը, որն արդեն Ուկրաինայում է, աջակցություն է տրամադրում, օրինակ, նյութատեխնիկական ապահովման, զենքի վերահսկման հարցերում», - հավելել է Ռայդերը:

  • Կիսվել: