չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
«Տ-ՄԵՏԱԼ» ՓԲԸ-ն ներառվեց «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում

«Տ-ՄԵՏԱԼ» ՓԲԸ-ն ներառվեց «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց  «Տ-ՄԵՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերությունը ներառել «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում:

ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ստեղծվել է «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտին, որի մեկնարկը տրվել է 2019 թվականի հունվարին: 2018 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության (ներկայիս` ՀՀ էկոնոմիկայի նախարարության) և «ԷԿՈՍ» ՓԲԸ միջև կնքվել է վերոնշյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին պայմանագիրը, ինչը հնարավորություն է տալիս շահագործել վերոնշյալ ազատ տնտեսական գոտին: «Տ-ՄԵՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերությանկողմից Հանձնաժողովին է ներկայացվել «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու համար համապատասխան հայտ:

«Էկոս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:

  • Կիսվել: