Պետությանն առայժմ չեն փոխանցվել «Lydian Armenia» եւ «ՄՏՍ Արմենիա» ընկերությունների արժեթղթերը. նախարար
«Lydian Armenia» եւ «ՄՏՍ Արմենիա» ընկերությունների արժեթղթերը դեռ չեն հանձնվել Հայաստանի սեփականությանը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ առայժմ ամեն բան մնացել է հայտարարությունների եւ հուշագրերի մակարդակում։ Հովհաննիսյանը միաժամանակ հավաստիացրել է, որ Հայաստանը չի զբաղվում պետական ռեկետով եւ ոչ մեկից ոչինչ չի խլում։ «Մենք պետք է ունենանք ռազմավարություն, որով պետք է առաջնորդվեն բոլորը։ Հասարակությունը պետք է իմանա դա, ինչպես նաեւ այն տրամաբանությունը, որովք մենք ընթանում ենք»,- նշել է նախարարը։
Հիշեցնենք, որ 2023թ. փետրվարին Հայաստանի կառավարության, «Lydian» ընկերության եւ Զարգացման եվրասիական բանկի միջեւ ստորագրվել է հուշագիր, որը նախատեսում է նաեւ «Lydian Armenia» ընկերության արժեթղթերի 12,5 տոկոսի հանձնում Հայաստանին։
Նշենք, որ հունվարի 25-ին հայտարարվել է, որ «ՄՏՍ Արմենիա» ընկերության արժեթղթերի 20 տոկոսը անհատույց հանձնվելու է Հայաստանին։