շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մենք կիջեցնենք ըստ շրջանառության հարկի համակարգի միկրոբիզնեսի վարման գրավչությունը. ֆիննախ

Մենք կիջեցնենք ըստ շրջանառության հարկի համակարգի միկրոբիզնեսի վարման գրավչությունը. ֆիննախ

Շրջանառության հարկի եւ միկրոձեռնարկությունների ոլորում փոփոխություններ են սպասվում՝ շրջանառության հարկի համակարգով աշխատանքի գրավչության նվազեցման եւ ընդհանուր հարկման համակարգի անցման խթանների ստեղծման նպատակով։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նա ավելացրել է, որ աստիճանաբար ներդրվում են պահանջներ, որոնք մոտ են հարկման ընդհանուր համակարգին։ Նրա խոսքով՝ դրանց թվում են պարտադիր փաստաթղթավորումը եւ ծախսերի նվազեցումը։

«Այն տնտեսվարող սուբյեկտների համար, որոնք կունենան փաստաթղթավորման բարձր մակարդակ մատակարարներից, ոչինչ չի փոխվի, հակառակը, դրույքը (մինչեւ 5 տոկոս- խմբ.) էլ ավելի կիջնի։ Շրջանառության հարկի համակարգը, չնայած այն բանին, որ թեթեւացնում է վարչարարությունը փոքր բիզնեսի համար, աճ չի խթանում»,- ընդգծել է Հովհաննիսյանը։

  • Կիսվել: