կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց

«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց 12,5 մլն դրամ հատկացնել ՀՀ պարալիմպիկ հավաքական թիմի մարզիկների «Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերի  մասնակցության վարկանիշ ձեռք բերելու, ինչպես նաև խաղերին հայ մարզիկների նախապատրաստման նպատակով:

Նախատեսվող հավելյալ գումարի հատկացումը հնարավորություն կտա Եվրոպայի և աշխարհի առաջնություններին նախապատրաստվելու և վարկանիշային մրցաշարերին մասնակցելու, ինչի արդյունքում էլ ՀՀ պարալիմպիկ հավաքական թիմի մարզիկները հնարավորություն կունենան մասնակցելու Խաղերին:

Հավելյալ գումարի տրամադրման արդյունքում ակնկալվում է ՀՀ պարալիմպիկ հավաքական թիմի մարզիկների մասնակցություն միջազգային վարկանիշային մրցաշարերին, Խաղերին հայ մարզիկների նախապատրաստման գործընթացի պատշաճ կազմակերպում:

  • Կիսվել: