չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ցայտաղբյուրների վրա փականներ դնել

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ցայտաղբյուրների վրա փականներ դնել

Կարող է ընդհանուր ծավալի մեջ փոքր բան է, բայց մշակույթի առումով ես շատ կարևոր եմ համարում. ցայտաղբյուրների հետ կապված, մենք ինչո՞ւ չենք կարգավորում, որ ցայտաղբյուրները փականներով գործեն, դա նաև ջրի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն է: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին Ջրային կոմիտեի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու ժամանակ իր խոսքում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն՝ ոչ թե արգելենք ցայտաղբյուրների գոյությունը, այլ աշխարհում այդ մշակույթը կա, դրանց վրա պարտադիր փական պետք է լինի: Եվ ինչ-որ հորիզոն որոշենք, որ այդ ժամանակից հետո առանց փականի ցայտաղբյուրներն ուղղակի չեն կարող գործել:

Շատ հարցեր կան, որ մեր ընկալման փոփոխությամբ պետք է հարթվեն, բայց մենք պետք է հետևողական աշխատենք, որովհետև եթե ընդամենն արձանագրենք այդ փաստը, որ դա այդպես է ու ոչինչ չանենք, այդպես էլ կմնա»։

  • Կիսվել: