կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մենք արդեն իսկ ներգրավել ենք 60 մլն եվրո Հայաստանի կրթական ոլորտը զարգացնելու նպատակով. ԵՄ դեսպան

Մենք արդեն իսկ ներգրավել ենք 60 մլն եվրո Հայաստանի կրթական ոլորտը զարգացնելու նպատակով. ԵՄ դեսպան

Ես այստեղ եմ, որպեսզի մեր ամբողջական սատարումը ցուցաբերեմ Հայաստանի կառավարությունը եւ նրա աշխատանքին երիտասարդության ոլորտում: Այս մասին, այսօր Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում «Գավառը՝ ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի բացման պաշտոնական արարողության ժամանակ նշեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը:

«Մենք ողջունում ենք այս գաղափարը, այն ամեն տարի ունենալու է իր երիտասարդական մայրաքաղաքը: Ես ուզում եմ շնորհավորել Գավառի բոլոր բնակիչներին, մասնավորապես երիտասարդներին այն առիթով, որ Գավառն ընտրվել է որպես երիտասարդական մայրաքաղաք: Մենք սերտորեն աշխատում ենք ինչպես ԿԳՄՍ նախարարության հետ, այնպես էլ ՀԿ-ների եւ երիտասարդական ՀԿ-ների հետ: Մենք ունենք մի շարք նախաձեռնություններ, մենք խրախուսում ենք երիտասարդական ակտիվիստներին, որպեսզի նրանք ստեղծեն  երիտասարդական կենտրոններ: Ես շատ ուրախ էի հանդիպել համալսարանական ներկայացուցիչներին, որոնք մասնակցել եմ ԵՄ Էրազմուս ծրագրին: Ես երջանիկ եմ տեղեկացնել ձեզ, որ համագործակցելով նախարարության հետ մենք արդեն իսկ ներգրավել ենք 60 մլն եվրո Հայաստանի կրթական ոլորտը զարգացնելու նպատակով:

 

Երիտասարդությունը Հայաստանի ապագան է,  եւ ճանաչելով երիտասարդության մասնակցության կարեւորությունը  Հայաստանի կյանքում, մենք վերահաստատում ենք մեր նվիրվածությունը շարունակել մեր աշխատանքը երիտասարդության ոլորտում:

Համագործակցելով նախարարության հետ մենք պատրաստվում ենք ստեղծել երիտասարդական մի հարթակ, որը կօժանդակի իրականացնելու համագործակցության պայմանագիրը Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ: Դրա շրջանակում մենք հիմա աշխատում ենք, որպեսզի ուժեղացնենք Հայաստանի բարեփոխումները, ժողովրդավարությունը եւ տնտեսությունը»,-ասաց ԵՄ դեսպանը:

Նա հավելեց, որ պատրաստ է տարվա ընթացքում էլի մի քանի անգամ այցելել Գավառ՝ քննարկելու երիտասարդության հետ անցկացվելիք հնարավոր միջոցառումները:

  • Կիսվել: